Մրցույթի կոդ (21-001)
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն իր կարիքների համար հրավիրում է ընկերություններին՝ ներկայացնելու բազմաֆունկցիոնալ տպիչի և դյուրակիր համակարգչի գնային առաջարկներ։
Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակը ներկայացված են հավելվածում։ Դուք կարող եք գնային առաջարկ ներկայացնել սույն հրավերում ցանկացած տողի կամ բոլորի համար:
Գնային առաջարկի փաթեթը պետք է ներառի հետևալը՝
- Կազմակերպության տվյալները (տե՛ս հավելված 2-ը)
- Գնային առաջարկ (տե՛ս հավելված 3-ը)
- Համապատասխան տեխնիկական կամ այլ փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության):
Մատակարարի ընտրությունը կիրականացվի՝ հիմք ընդունելով ապրանքի տեխնիկական բնութագրում նշված պահանջներին համապատասխանությունը, առաջարկվող գինը, ժամկետները և այլն:
Այն առաջարկները, որոնք տեխնիկական բնութագրում նշված պահանջներից նվազ պահանջներով ապրանք կառաջարկեն, կարող են մերժվել որպես տեխնիկական պայմաններին չհամապատասխանող։
Գնային առաջարկը պետք է ներկայացնել ՀՀ դրամով (ԱԱՀ-ն ներառյալ և առանց)։ Գները պետք է լինեն հաստատուն և ենթակա չլինեն որևէ փոփոխման գնային առաջարկի ներկայացման պահից մինչև մատակարարումը։ Մատակարարված ապրանքը պետք է ունենա երաշխիք՝ սկսած մատակարարման պահից։
Ապրանքների համար վճարումները կիրականացվեն ապրանքները ձեռք բերելուց հետո՝ բանկային հաշվին փոխանցման եղանակով: Մատակարարի պահանջով կարող է վճարվել նախապես, բայց ոչ ավելի, քան ապրանքների գումարի 50 տոկոսը՝ համապատասխան կանխավճարային հաշվի հիման վրա։
Փաստաղթերն անհրաժեշտ է մինչև ս.թ. հուլիսի 22-ը ներկայացնել էլեկտրոնային (կնքված, ստորագրված և pdf ձևաչափով) տարբերակով՝ ուղարկելով info@dra.am հասցեին: Նամակի թեմայի տողում պետք է նշել «RFP 21-001» բառերը։
Վերջնաժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Հարցերի դեպքում կարող եք գրել info@dra.am էլ. փոստի հասցեին կամ զանգել +374 77 400 350 հեռախոսահամարով:
Հավասար պայմաններում նախապատվությունը կտրվի այն ընկերություններին, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող աշխատողներ և ապահվում են նրանց համար հավասար պայմաններ կամ իրականացնում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։ Ցանկության դեպքում այս մասին մատակարարող ընկերությունը կարող է նշել հավելված 2-ի համապատասխան տողում։
Ապրանքների գնումն անհրաժեշտ է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին» ծրագրի իրականացման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի և գնահատման միջոցով։
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։