«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցությամբ ստեղծել է Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ուղեցույցի մատչելի ձևաչափերը։
Ուղեցույցն աժմ հասանելի ոչ միայն տեքստային, այլ նաև հայերեն ժեստերի լեզվով, փակ ենթագրերով (Closed Captions) և աուդիո տարբերակով։
Տեսաձայնագրությունում ներկայացված փաստերը հիմնված են 2021 թ. դեկտեմբերին ուժի մեջ եղած ՀՀ օրենսդրության վրա։ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանը կարող եք բեռնել այստեղից՝
Առողջապահական ծառայությունների մասին հարցեր, բողոքներ կամ առաջարկներ ունենալու դեպքում կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` e-request.am կայքի միջոցով կամ զանգելով 80 03 թեժ գծի հեռախոսահամարով։
Իրավական խորհրդատվության համար կարող եք դիմել «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» հասարակական կազմակերպությանը (www.healthpolicy.am) կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությանը (www.dra.am)։