Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022-2027 թթ․ համալիր ծրագրի նախագծի հանրային քննարկմանը:
Քննարկման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող կազմակերպությունները կարող են ներկայացնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Նախագիծը հասանելի է E-draft Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Համավարակով պայմանավորված՝ մասնակիցների թիվը սահմանափակ է, ուստի խնդրում ենք նախապես գրանցվել՝ լրացնելով հայտը մինչև մարտի 3-ը՝ ժամը 18:00-ն։
Հանրային քննարկումը տեղի կունենա «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցում մարտի 5-ին` ժամը 10:00-13:00-ն (hասցե՝ Երևան, Հյուսիսային պող., 5/1 շենք)։
Տարածքը մատչելի է տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար։ Խելամիտ հարմարեցումների անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն) խնդրում ենք նշել հայտում:
Հանրային քննարկումը կազմակերպում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։